Սիսիանում բեռնատարների վարորդները փակել են միջպետական ճանապարհը

Սիսիան քաղաքի բեռնատարների կշռման անցակետում վարորդները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են վերանայել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի սահմանած նորմերը։