Ընդդիմության ու իշխանության պայքարի գինը լինելու է Արցախի հայկականության լրիվ կործանումը․ Չըթըրեան

Հայաստանում քաղաքական երկխոսության պակասը մեծ գին ունի, կարծում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի հանրությունը իշխանությունից ու ընդդիմությունից պիտի պահանջի, որ շարադրեն, թե որոնք են Հայաստանի պետական շահերը։ «Ընդդիմության ու իշխանության պայքարի շարունակության գինը լինելու է Արցախի հայկականության լրիվ կործանումը»,- Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Չըթըրեանը՝ հավելելով, որ, ցավոք, մենք չունենք կառույցներ ու անհատներ, որ գնան իշխանությունների ու ընդդիմության մոտ, հարցեր բարձրացնեն և պատասխաններ ստանան։ Զրույցում անդրադարձ կա տարածաշրջանում Ռուսաստանի դերին, Ադրբեջանի կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներին, հայ-թուրքական գործընթացին։

Մեկնաբանել