«Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են

Օգոստոսի 18-ին, ժամը 08։20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օգոստոսի 17-ին, ժամը 22։00-ից որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին՝ պայմանավորված տեղանքով ու փլուզման վտանգի առկայությամբ։ Որոշում էր կայացվել գիշերային ժամերին աշխատանքները դադարեցնելու մասին։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, նրանցից մեկի ինքնությունը դեռ պարզված չէ։

Երևանի տարբեր բժշկական կենտրոններ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Մեկնաբանել