Չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության մասին. Քննչական կոմիտեի նախագահ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ հարուցված քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում` դիտարկվել են ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորությամբ հանցագործություն կատարելու վարկածները։ Այս մասին կառավարության այսօրվա՝ օգոստոսի 18-ի նիստին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «Այս պահին քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ որևէ այլ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության մասին»,- նշեց նա։ Քրեական գործում առկա ապացույցները, ըստ Քյարամյանի, ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց․ «Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը, ըստ էության, բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, … Continue reading Չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության մասին. Քննչական կոմիտեի նախագահ