Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր անցակետ կստեղծի

Հայկական կողմը հայ-ադրբեջանական պետական սահմանի երեք հատվածներում՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում, նոր սահմանային անցման կետեր կստեղծի։ Համապատասխան նախագիծը մշակել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել՝ ՀՀ օրենսդրության համաձայն»։ Ըստ նախագծի՝ սահմանի նոր անցակետեր են ստեղծվելու Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի Քարվաճառ (Քելբաջար), Արարատի մարզի Երասխ համայնքից դեպի Սադարակ և Սյունիքի մարզի Քարահունջ համայնքից դեպի Էյվազլի ավտոճանապարհներին։ «Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով … Continue reading Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր անցակետ կստեղծի