Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը չի բխում Ալիևի շահերից, նշում է Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նրա կարծիքով՝ այդ պարագայում վերջինի համար անվերահսկելի գործընթացներ կսկսվեն: Քաղաքագետը կարծում է, որ հաջողության հասնելու գործում Ալիևի առավելապաշտական մոտեցումներն անիրատեսական են, և Ադրբեջանը իրական հաջողություն գրանցելու համար պետք է զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում: Աննա Օհանյանը ընդգծում է, որ Ալիևին ձեռնտու է Ռուսաստանի ներկայությունը՝ հավասարկշռություն ապահովեոլով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
Ալիևին ձեռնտու է Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում․ Աննա Օհանյան
Article Published:
18 Օգոստոս, 2022 17:30
Comments Off on Ալիևին ձեռնտու է Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում․ Աննա Օհանյան
Post navigation
Posted in: