Արցախի ԱԽ-ն խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքն իրենց պատասխանատվության գոտի

russian peacekeepers- խաղաղապահներ

Արցախի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարը դիմել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի ԱԽ և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից՝ անդրադառնալով Քաշաթաղի (Լաչին) շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը։

Ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը օգոստոսի 17-ին ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել էր Բերձոր, Աղավնո համայնքներ, ներակայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ գտնվող բնակիչների հետ։

«Անդրանիկն ու դաշնակները պատրաստվում են Ադրբեջանի հետ վերջին մարտին» վերնագրով հոդվածում ադրբեջանցի լրագրողը Բերձորի բնակիչներին ներկայացրել է որպես «վատ հագնված մարդկանց», իսկ Աղավնոյի համայնքապետարանը՝ «կեղտոտ ու փտած»։