Հայ մարզիկները` Օլիմպիական խաղերում. Օգոստոսի 10-ի ծրագիրը

30-րդ Ամառային Օլիմպիական խաղերի 14-րդ օրը հայ մարզասերները կրկին սպասելու են օլիմպիական մեդալների։ Մրցասպարեզ կմտնի Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ։

Արման Երեմյանը թաեքվոնդոյի 80կգ քաշային կարգի օլիմպիական մրցաշարում պայքարը կսկսի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցն է կանադացի Սեբաստիեն Միշոն։ Մրցամարտի սկիզբը՝ 14։45-ին։ Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում Երեմյանը կմրցի Աբդ Ալ-Ռահման Ահմեդ (Եգիպտոս) – Թոմի Մոլետ (Նիդեռլանդներ) զույգի հաղթողի հետ։

Օգոստոսի 10-ին գորգ դուրս կգա ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը, ով կմասնակցի 55կգ քաշային կարգի մրցաշարին։ Նրա մրցակիցը հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորն է։ Մենամարտի սկիզբը՝ 16։40-ին։ 1/4 եզրափակչի դուրս գալու դեպքում Ջաբուրյանը կմենամարտի Ջինչեոլ Կիմ (Հարավային Կորեա) – Շինիջի Յումոտո (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ:

Մեկնաբանել