Հայաստան-Թուրքիա զգուշավոր երկխոսությունը․ հայացք Պոլսից

2020-ի Արցախյան պատերազմից հետո միջազգային հանրությունը և տարածաշրջանի երկրները սկսեցին խոսել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին:

Թուրքիան ևս, որը պատերազմի ընթացքում բազմակողմանի աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանին, սկսեց առաջ տանել իր օրակարգը՝ Հայաստանին պատերազմից դասեր քաղելու կոչերով:

2021-ի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին։ Հայկական կողմից Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից Սերդար Քըլըչի միջև 2022-ի օգոստոսի 19-ի դրությամբ արդեն չորս հանդիպում է կայացել, որոնցից առաջինը՝ Մոսկվայում հունվարին, մյուսները՝ Վիեննայում:

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը մեկնել էր Ստամբուլ՝ ծանոթանալու ինչպես պոլսահայերի, այնպես էլ Թուրքիայի քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների տեսակետներին Հայաստանի հետ կարգավորման վերսկսված գործընթացի մասին։

Ի շարս տարբեր հարցերի՝ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե հետպատերազմական փուլում Թուրքիայում ընկալումների ինչ փոփոխություններ կան Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։

Մեկնաբանել