Սիսիանի կշռման կայանում վարորդները շարունակում են բողոքի ակցիան

Այս շաբաթ արդեն երկրորդ անգամ Սյունիքի մարզի Սիսիանի կշռման կայանում տասնյակ բեռնատարներ փակել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։ Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը և սռնիների կշռում չիրականացնել։ Ըստ բողոքողների՝ Տաթև-Աղվանի ճանապարհի ոլորաններով բարձրանալիս քիչ քաշով բեռնված մեքենան չի կարող բարձրանալ՝ կայունությունը կորցնում է, այդ իսկ պատճառով բեռի ծանրությունը դնում են սռնու վրա, և այդ դեպքում սահմանված նորմը գերազանցում է։ Արդյունքում վարորդները տուգանվում են 200 հազար դրամով։ Վերջիններս Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պահանջում են փոխել սահմանված չափանիշները։

Մեկնաբանել