Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը. ՍիվիլՆեթը՝ Բերդաձորի ենթաշրջանում

Ադրբեջանին կոսմետիկ աշխատանքներ են մնացել, որ վերջնականապես ավարտի Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհը։ Ճանապարհահատվածը սկսվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Տասը Վերստ գյուղի մոտից, անցնում Մեծ Շեն, Հին Շեն գյուղերով ու հասնում Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտ։ Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կողմերի համաձայնությամբ երեք տարում պիտի որոշվեր Լաչինի միջանցքի նոր երթուղին։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Ադրբեջանը արագորեն ավարտեց իր բաժին աշխատանքը և հայկական կողմին ստիպեց լքել Աղավնոն ու Բերձորը: Օգոստոսի 25-ին այդ բնակավայրերը տարհանված են լինելու:

Մեկնաբանել