Սերնդեսերունդ փոխանցվող մեղվաբուծությունը․ մի օր Ստեփանյանների հետ

Մաթևոս Ստեփանյանը 43 տարի է՝ մեղվաբուծությամբ է զբաղվում։ Նա մեղուներին ամեն տարի տեղափոխում է Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն գյուղի սարեր։ Ասում է՝ մեղվաբուծությունը Հայաստանում չի զարգանում, քանի որ մեղվապահները սկսել են քիչ կրթվել։ Մաթևոս Ստեփանյանը հմտությունները ստացել է հորից, այնուհետև ուսանել տարբեր համալսարաններում, այսօր էլ նրան օգնում են որդին ու թոռը։ Այս ընտանիքը մեղրը հիմնականում արտահանում է Հալեպ։

Մեկնաբանել