Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1 913 նոր դեպք, դրական է թեստերի 29 տոկոսը

կորոնավիրուս - covid19

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 6 523 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 913 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 29,3 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 1 663 մարդ, գրանցվել մահվան 5 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 417 քաղաքացի։

Հուլիսի սկզբից Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են։ Եթե հուլիսի 4-10-ի ընթացքում հաստատվել էր կորոնավիրուսի 354 նոր դեպք, ապա օգոստոսի 15-21-ը՝ հաստատված դեպքերի թիվը 1 913 է՝ 5 անգամ ավելի։

Մեկնաբանել