Թուրքիայի ազդեցիկ դերի ու հայ-թուրքական կարգավորման մասին․ զրույց Վահրամ Պետրոսյանի հետ

Թուրքիան վերածվել է ազդեցիկ տարածաշրջանային պետության և խաղարկում է կոմբինացիաներ, որոնցում միևնույն է՝ շահելու է, կարծում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանգիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը: Այդ համատեքստում նա դիտարկում է նաև Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, որոնք օգնելու են Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը մի շարք տարածաշրջաններում: Վահրամ Պետրոսյանը Երևան-Անկարա բանակցությունները արդյունավետ է համարում՝ նշելով, որ չարդարացան դրանց շուրջ հոռետեսական սպասումները: Այնուամենայնիվ, միջազգայնագետը բացառում է, որ առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հայ-թուրքական սահմանը բացվի և նկատում, որ կարգավորման գործընթացը հայկական կողմի համար դեռևս անվտանգության երաշխիք չէ:

00:00-8:43 Թուրքիան վերածվել է ազդեցիկ ռեգիոնալ պետության

8:43-12:09 Թուրքիայի հարաբերությունները Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ

12:09-16:38 Ի՞նչպես է Թուրքիան փոխել պետության իմիջը

16:38-25:21 Որքանո՞վ է հայ-թուրքական կարգավորումը կարևոր

25:21-29:16 Բանակցություններում ի՞նչ դեր է խաղում Ղարաբաղի հարցը

29:16-31:56 Բայրաքթարի «բարդույթի» հաղթահարման մասին

31:56- «3+3» և այլ ձևաչափերը տակտիկակա՞ն, են թե՞ ռազմավարական

Մեկնաբանել