Կոնտեն որակազրկվեց 10 ամսով

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ինչպես և սպասվում էր, ստացել է տասամսյա որակազրկում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Այսօր կարգապահական կոմիտեն հրապարակել է վերջնական որոշումը: Կոնտեի որակազրկման ժամկետի հաշվարկը կսկսվի այսօրվանից, ինչը նշանակում է, որ չեմպիոնի գլխավոր մարզիչը չի կարողանա ղեկավարել թիմն Իտալիայի սուպերգավաթի խաղում, որը կայանալու է վաղը Պեկինում: Կոնտեն կարող է բողոքարկել որոշումը մինչև օգոստոսի 20-ը:

Իսկ ահա «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Լեոնարդո Բոնուչին ու Սիմոնե Պեպեն արդարացվել են: Մեղադրող կողմը նրանց համար պահանջում էր համապատասպանաբար 3,5 ու 1 տարվա որակազրկում, սակայն պահանջը չի բավարարվել:

Մեկնաբանել