Թուրքիայում ուղղաթիռ է ընկել. Մահացածների թվում կան ռուսներ

Թուրքիայի հարավ-արևմտյան մասում գտնվող Մուղլայի Կյոյջեյիզ շրջանի Քարաչամ գյուղի անտառներում բռնկված կրակը մարող թուրքական ուղղաթիռն ընկել է ու պայթել: Ուղղաթիռի անձնակազմի հինգ անդամները մահացել են. նրանց թվում եղել են նաև ռուսներ:

Կրակի մարման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռում գտնվում էին թուրք օդաչու Ակըֆ Ատեշոքը, անտառապահ Օրհան Չելիքը և ռուս օդաչուներ Ալեքսանդր Գավրիլովը, Նիկոլայ Ատեպալիխինը և Սերգեյ Խոռոխորինը, ովքեր մահացել են:

Մեկնաբանել