Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին կմեկնի Ղրղզստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ կառավարությունից տեղեկացրել էին, որ գործադիրի հերթական նիստը կկայանա չորեքշաբթի՝ օգոստոսի 24-ին: Որպես կանոն, կառավարության նիստերը տեղի են ունենում հինգշաբթի օրերին։

Մեկնաբանել