Փաշինյանի հրաժարականը քննարկել եմ Սարգսյանի, Քոչարյանի հետ, Տեր-Պետրոսյանի հետ չստացվեց. Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը օգոստոսի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով։ Նա ասում է, որ Փաշինյանի հրաժարականի գաղափարը քննարկել է նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն չի ստացվել հանդիպել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Էդգար Ղազարյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանին պատմել է, թե ինչպես է պատկերացնում իր քաղաքական պայքարը։

Մեկնաբանել