Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն

Պաշտպանության նախարարությունը պահեստազորայինների եռամսյա վարժա­կան հավաքներ կանցկացնի։ Հարցը ներառված է Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 24-ի նիստի օրակարգում։

«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը»,- ասված է որոշման նախագծում։

Վարժական հավաքներին ներգրավելու է մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Մեկնաբանել