Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում նռնակ է հայտնաբերվել

Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օգոստոսի 24-ին, ժամը 06։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը»,- ասված է հաղորդագրությունում։

Սակրավորները վնասազերծել են «Ֆ-1» տեսակի մարտական նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Մեկնաբանել