Չեմպիոնների լիգա. Հայտնի են փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում ավարտվեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ 20 թիմեր բաժանվեցին 10 զույգերի, որոնց հաղթողները պայքարը կշարունակեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 21-22-ին, իսկ պատասխանները՝ 28-29-ին։

Բազել (Շվեյցարիա) – Կլուժ (Ռումինիա)

Հելսինգբորգ (Շվեդիա) – Սելտիկ (Շոտլանդիա)

ԲԱՏԷ (Բելառուս) – Հապոել (Իսրայել)

ԱԷԼ (Կիպրոս) – Անդերլեխտ (Բելգիա)

Դինամո (Զագրեբ, Խորվաթիա) – Մարիբոր (Սլովենիա)

Բրագա (Պորտուգալիա) – Ուդինեզե (Իտալիա)

Սպարտակ (Մոսկվա, Ռուսաստան) – Ֆեներբահչե (Թուրքիա)

Մալագա (Իսպանիա) – Պանատինաիկոս (Հունաստան)

Բորուսիա (Մյունխենգլադբախ, Գերմանիա) – Դինամո (Կիև, Ուկրաինա)

Լիլ (Ֆրանսիա) – Կոպենհագեն (Դանիա)

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել