Երևանում ռուսաստանցիների կազմակերպած հակապատերազմական ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել

Երևանի Ազատության հրապարակում ոստիկանները օգոստոսի 24-ին բերման են ենթարկել ռուսաստանցիների կազմակերպած հակապատերազմական ցույցի մի քանի մասնակիցների։

Բերման ենթարկելու պատճառը ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է։

Ակցիայի մասնակիցները բողոքում էին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած պատերազմի դեմ:

Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018-ին ակտիվորեն լուսաբանում էր «թավշյա հեղափոխությունը» և հետհեղափոխական շրջանը։

Մեկնաբանել