Աղավնո․ մարդիկ լուռ լքում են տները

Արցախում օգոստոսի սկզբի արյունալի բախումներից հետո հայկական կողմը ստիպված եղավ համաձայնել մինչև օգոստոսի 25-ը հանձնել Լաչինի միջանցքի բնակավայրերը՝ Բերձոր (Լաչին) քաղաքը, Ներքին Սուս և Աղավնո գյուղերը, ինչպես նաև գործող ճանապարհը։ Սեպտեմբերի 1-ից արդեն Հայաստանի ու Արցախի միջև ճանապարհային կապն ապահովվելու է Ադրբեջանի կառուցած նոր 32 կմ-ոց ճանապարհով, որը շրջանցում է վերոնշյալ բնակավայրերը։

ՍիվիլՆեթի թիմն օգոստոսի 19-ին Աղավնո գյուղում էր և բացառիկ կադրեր է արել, թե ինչպես են բնակիչները պատրաստվում լքել իրենց տները։

Մեկնաբանել