Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտային

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտային։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«ՌԴ դեսպանության նոտային սահմանված կարգով պատասխանել ենք։ Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,- նշեց Հունանյանը։

***

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը օգոստոսի 17-ին բողոքի նոտա էր հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ հայաստանյան «տեղեկատվական դաշտում արծարծվող ցինիկ նյութերից հետո, որոնցում անարգական և կեղծ մեղադրանքներ են հնչել ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու համար»:

Մեկնաբանել