Լաչինի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի սկզբին

Լաչինի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

«Լաչինի միջանցքը տեղափոխվում է դեպի հարավ և այդ նոր […] երթուղով երթևեկությունը կսկսվի այն բանից հետո, երբ ռուսական բլոկպոստերը տեղափոխվեն այնտեղ։ Եվ ժամանավոր 4,7 կիլոմետրանոց հատվածը պատրաստ կլինի, որի մի մասը արդեն ասֆալտապատ է և մոտ օրերս կավարտվի։ Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արդեն կտեղափոխվենք նոր ճանապարհ»,- ասել է Հայկ Խանումյանը։

Միջանցքի նոր երթուղու ճանապարհահատվածը շրջանցում է Աղավնոն, Ներքին Սուսը, Բերձորը և միանում Աղավնո-Տեղ ճանապարհահատվածին՝ Աղավնոյից մոտ 3 կմ-ի վրա։

Խանումյանն ասել է, որ ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը ակտիվ շարունակվում է․ կապի հարցը լուծված է, էլեկտրագծերի տեղափոխումը որոշ ժամանակ կխլի, իսկ գազի վերաբերյա այլ լուծումներ են փնտրվում։

Մեկնաբանել