Դավիթ Տոնոյանը քննադատել է զինծառայության ժամկետը վճարով կրճատելու նախագիծը

Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը քննադատում է ՊՆ-ի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է երկամյա ծառայության ժամկետը կրճատել 4,5 ամսի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ կլինեն վճարել 24 մլն դրամ։

«Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում»,- հայտարարել է Տոնոյանը լրատվամիջոցներին ուղարկած հարցազրույցում։

Պաշտպանության նախկին նախարարը, որ անորակ հրթիռների գործով ներկայում կալանավորված է, ասել է, թե ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության և քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։

«Անձամբ ես և պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին: Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել և խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել: Հետաքրքիր է՝ պահպանվելո՞ւ է արդյոք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1,5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար»:

Մեկնաբանել