Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2 124 նոր դեպք

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 6 131 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 124 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 34,6 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 1 788 մարդ, գրանցվել մահվան 7 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 745 քաղաքացի։

Հուլիսի սկզբից Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են։ Եթե հուլիսի 4-10-ի ընթացքում հաստատվել էր կորոնավիրուսի 354 նոր դեպք, ապա օգոստոսի 22-28-ը հաստատված դեպքերի թիվը 2 124 է՝ 6 անգամ ավելի։

Մեկնաբանել