Նստացույց Ստեփանակերտում՝ հրաժարականների պահանջով

«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը իր համախոհների հետ օգոստոսի 26-ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ցույց է իրականացնում, որը վեր է ածվել նստացույցի։ Ցուցարարները պահանջում են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, պետական նախարար Արտակ Բեգլարյանի, Ֆինանսների նախարար Վահամ Բաղդասարյանի հրաժարականները։ Օգոստոսի 29-ին՝ ժամը 19։00-ին, հանրահավաք է նախատեսվում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Մեկնաբանել