Հայաստանի խորհրդարանի պատգամավորները կմեկնեն Թուրքիա

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանը կմեկնեն Թուրքիայի Իզմիր քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Պատգամավորներին Թուրքիա գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԵԽԽՎ հանձնաժողովի նիստն անցկացվելու է սեպտեմբերի 21-24-ը:

Մեկնաբանել