Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ Շուշի չայցելելու դիրքորոշումը․ ԱԳՆ

Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց»,- նշել է Հունանյանը։

***

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը օգոստոսի 27-ին Շուշիում կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանն իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները «բացահայտ անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը»։ Հաջիևը Շուշի այցելության հրավերի մերժումը գնահատել էր որպես Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել էր Հաջիևի հայտարարությանը։

Կարդացեք նաև՝ «Ինչու են սրվել Բաքվի հարաբերությունները Վաշինգտոնի և Փարիզի հետ»։

Մեկնաբանել