Այրվածքներ ստացած զինծառայողի վիճակում արձանագրվել է դրական տեղաշարժ․ ՊՆ

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Մեկնաբանել