Բերդ. անմխիթար ճանապարհներ և գործազրկություն

Երևանից Տավուշի մարզի Բերդ և սահմանամերձ տասից ավելի գյուղեր գնալու երեք ճանապարհ կա։ Այդ երեք ճանապարհներից Հայաստանը պարբերաբար վերանորոգում և վերականգնում է Իջևան-Ազատամուտ-Տավուշ-Բերդ ճանապարհը, որն էլ անցնում է հայ-ադրբեջանական սահմանի մոտով։ Ճամբարակ-Նավուր-Բերդ կամ Իջևան-Իծաքար-Նավուր-Բերդ առավել կարճ, միջհանրապետական և ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները մինչև վերջերս չեն վերանորոգվել։ Միայն այս տարվա կեսերից պետությունը սկսել է կառուցել Իջևան-Իծաքար հատվածը։ Անմխիթար է մնում Ճամբարակ-Բերդ ճանապարհը։ Բերդ քաղաքում մարդիկ մոռացել են անգամ, թե երբ են վերջին անգամ այդ ճանապարհները վերանորոգել։ Նրանց հիմա անհանգստացնում է սահմանային իրավիճակն ու գործազրկությունը։

Մեկնաբանել