Քննարկվել են «Հյուսիս-հարավ»-ի հողի օտարման և տարաբնակեցման հիմնախնդիրները

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի` առաջին հարցով ներկայացվել են հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման շրջանակում (ՀՕՏԾ) առկա հիմնախնդիրները: Խորհուրդը հավանություն է տվել ՀՕՏԾ նախնական բյուջեին և հանձնարարել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին՝ ավարտել ծրագրի վերջնական լրամշակումը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հաստատումը ստանալուց հետո այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Հաջորդիվ քննարկվել և հավանության են արժանացել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքի և հաստիքների փոփոխությունները: Հարցի առնչությամբ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ փոփոխությունների վերաբերյալ առաջարկներն իրականացնելու ուղղությամբ:

Նիստում արծարծվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակում առկա խնդիրները: Ամփոփելով խորհուրդը հաստատել է Ասիական զարգացման բանկի առաջարկած մոտեցումները և հանձնարարել ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին սկսել Տրանշ 3-ի ՀՕՏԾ-ի նախապատրաստման աշխատանքները` համաձայն ԱԶԲ պահանջների:

Մեկնաբանել