STARMUS VI փառատոնի բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների ու աշակերտների համար

Այս տարի նոր ուսումնական տարին խոստանում է «աստղային» լինել բազմաթիվ ուսանողների և աշակերտների համար։

Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով` բացահայտելով տիեզերքի գաղտնիքները։

Փառատոնի Հանրայնացման ծրագրի շրջանակներում բանախոսները դասախոսություններով հանդես կգան

  • Երևանի պետական համալսարանում,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում,
  • Հայ֊ռուսական համալսարանում,
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարանում,
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանում,
  • Երևանի «Հայբուսակ» համալսարանում,
  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում,
  • Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ),
  • Հայաստանում ՄԱԿ֊ի գրասենյակում,
  • «Քվանտ» վարժարանում,
  • Ֆիզմաթ դպրոցում,
  • Ա. Շիրակացու անվան ճեմարանում,
  • ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում,
  • Այբ դպրոցում,
  • Գյումրիում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տեխնոլոգիական կենտրոնում,
  • Լոռիում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում,
  • Վանաձորում՝ ԼՈՖԹ-ում։

Կրթական հաստատությունների ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, ինչպիսիք են Ջիմ Բաղյանը, Գարիկ Իսրաելյանը, Քիփ Թորնը, Չառլի Դյուկը, Նագին Կոքսը, Ժոել Փարքերը, Դեյվիդ Այքերը, Թոնի Ֆադելը, Դոննա Սթրիքլենդը, Ժան֊Ժակ Դորդեյնը և այլք։

Հանրայնացման ծրագրի մեջ ներառված բազմազան և հետաքրքաշարժ թեմաները վստահաբար ոգեշնչման աղբյուր կդառնան երիտասարդների համար` էլ ավելի մեծացնելով նրանց սերը և հետաքրքրությունը գիտության հանդեպ։

Սիրով հրավիրում ենք ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու, այնպես էլ յուրաքանչյուրին՝ մասնակցելու այս մեկշաբաթյա ծրագրին՝ սեպտեմբերի 5-10-ն` ըստ ստորև ժամանակացույցի։

ԱնվանումՍեպ
5
Սեպ
6
Սեպ
7
Սեպ
8
Սեպ
9
Սեպ
10
Երևանի պետական համալսարան Քիփ ԹորնԼիա ՀալլորանՄիշել ՄայորԷմանուել ՉարպենտիեՋիմ Բաղյան Գարիկ ԻսրաելյանԴեյվիդ Այքեր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՆագին ԿոքսԹոննի ՖադելԽավիեր Բարկոնս Ժան֊Ժակ Դորդեյն
Քըրթ Վյութրիխ
Հայ֊ռուսական համալսարանԺոել ՓարքերՄարկ ԲոսլոուՔրիս Ռափլի
Հայաստանի Ամերիկյան ՀամալսարանՆագին ԿոքսՔրիս ՌափլիԷմանուել Չարպենտիե
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԹոննի ՖադելԺան֊Ժակ Դորդեյն
Հայաստանի ազգային ագրարային համալսարանՔրիս ՌափլիԽուան Թոմաս Հերնանի
Երևանի «Հայբուսակ» համալսարանԽավիեր ԲարկոնսՔըրթ Վյութրիխ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիաՔըրթ Վյութրիխ
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)Քիփ ԹորնԼիա Հալլորան
ՄԱԿ֊ի Հայաստանյան գրասենյակԴեյվիդ Գրինսփուն
«Քվանտ» վարժարանՄիշել Մայոր
Ֆիզմաթ դպրոցՋորջ Նիլդ
Ա. Շիրակացու անվան ճեմարանԼիզա ԿալտենեգգերԳարետ Ռեյզման
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնԴեյվիդ ԱյքերԼիզա ԿալտենեգգերԳարետ ՌեյզմանՋիմ Բաղյան
Այբ դպրոցՄիքայել ԿիզիրյանՋորջ Նիլդ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամԼիզա Կալտենեգգեր Չառլի Դյուկ Ալֆրեդ ՄքԻվենԹոնի Ֆադել
SYZYGY _ ռոք համերգ 15:00-16:00
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնԿարապետյան ԱրբիՍքոթ Հաբըրդ Դեյվիդ ԱյքերՄայքլ ԲակիչՄիշել Մայոր
ԼՈՖԹ ՎանաձորԴեյվիդ Այքեր Մայքլ Բակիչ
Համալիր, դասավանդիր Հայաստան, դպրոցներՔրիս ՀեդֆիլդՋիմ Բաղյան

STARMUS VI փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Սթարմուս VI-ի մասին՝ https://starmus.com/Armenia
Facebook: https://www.facebook.com/StarmusArmenia
Twitter: https://twitter.com/StarmusArmenia
Instagram: https://www.instagram.com/starmus/
LinkedIn: https://www.linkedin.com/company/starmus-festival

Սթարմուսի մասին՝ https://starmus.com/
Յութուբյան էջ՝ https://www.youtube.com/user/starmusfest

Մեկնաբանել