Արցախ-Հայաստան երթևեկությունն արդեն իրականացվում է նոր երթուղով

Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:

Նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից, շահագործվում է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից:

«Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև Արցախի ոստիկանության ճանապարհային ոստիկանները և փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը»,- ասված է հայտարարությունում։