Չալաբյանի կալանքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց

Ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 31-ին՝ 12։00-ին, հետաձգվեց անորոշ ժամկետով։ Այդ մասին քիչ առաջ հայտնեց Չալաբյանի պաշտպան Վարևազդատ Հարությունյանը։

Ըստ փաստաբանի՝ նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանն անգամ չի ներկայացրել հետաձգման պատճառները։

Չալաբյանը մեղադրվում է գումարի դիմաց ուսանողներին ընդդիմության հավաքներին բերելու գործով։ Նա մայիսի 14-ին կալանավորվել էր, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել։

Ավետիք Չալաբյանը հերթական անգամ երեք ամսով կալանավորվել էր օգոստոսի 3-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։ Մինչ այդ որոշման կայացումը դատախազը միջնորդել էր գրավ կիրառել և Չալաբյանին թողնել ազատության մեջ։ Կալանքի մասին որոշման հրապարակումից հետո Չալաբյանը հայտարարել էր, որ իր հանդեպ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել