Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Լուսանկարը՝ արխիվային

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Բրյուսելում եռակողմ հերթական հանդիպման մասին հայտնի էր դարձել օգոստոսի 25-ին:

Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022-ի ապրիլի 6-ին, երրորդը՝ մայիսի 22-ին։

Մեկնաբանել