Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այսօր այսպիսի որոշում է կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝ բավարարելով Չալաբյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը և Չալաբյանի խափանման միջոցը փոխելով 15 միլիոն դրամ գրավով։

Ավետիք Չալաբյանը մայիսի 14-ին կալանավորվել էր, ապա հուլիսի 27-ին ազատ արձակվել։ Օգոստոսի 3-ին Չալաբյանը կրկին կալանավորվել էր։

Չալաբյանը մեղադրանք է առաջադրվել գումարի դիմաց ուսանողներին ընդդիմության հավաքներին բերելու համար։

Մեկնաբանել