Միքայել Արզումանյանը կալանավորվել է

mikayel_arzumanyan

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող խորհրդական Միքայել Արզումանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Քննչական կոմիտեն Արցախի ՊԲ նախկին հրամանատարի ձերբակալման մասին հայտարարել էր օգոստոսի 30-ին։ Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորելու համար։

Մեկնաբանել