Կառավարությունն ութ կոնսոլիդացված բուհեր կկառուցի Աշտարակում

Կառավարությունը 2 միլիարդ 232 միլիոն դրամ է ուղղելու կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումն ու դրանց գույքային հագեցվածությունն ապահովելու համար։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Նշված հատկացմամբ նախատեսվում է մանկապարտեզներ կառուցել Արմավիրի մարզի Գետաշեն, Լենուղի համայնքներում, իսկ Ռյա Թազա համայնքի դպրոցում տեղադրվելու է ջեռուցման համակարգ։ Բացի այդ, արդիականացվելու է Հայաստանի ազգային գրադարանի ջեռուցման համակարգը, 713 միլիոն դրամ էլ ուղղվելու է հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերանորոգմանը։ Նախատեսվում է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևանի Թեքեյանի անվան հիմնական դպրոցում, թիվ 37 հիմնական դպրոցում, թիվ 136 հիմնական դպրոցում, Սարդարապատի միջնակարգ դպրոցում, Փշատավանի ու Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցներում։ Նիստի մեկնարկին վարչապետ … Continue reading Կառավարությունն ութ կոնսոլիդացված բուհեր կկառուցի Աշտարակում