2022-ի առաջին կիսամյակում Վրաստանից Հայաստան է ներկրվել մոտ 10 անգամ ավելի մեքենա

2022-ի առաջին կիսամյակում Վրաստանից Հայաստան է ներկրվել ավելի քան 2 000 ավտոմեքենա՝ 14,6 միլիոն դոլար արժողությամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանից Հայաստան էր ներկրվել մոտ 10-ն անգամ քիչ՝ ընդամենը 234 մեքենա:

Վրաստանի ավտոներկրողների խորհրդի ղեկավար Լաշա Դարբիսելիի կարծիքով՝ Վրաստանից Հայաստան ներկրված ավտոմեքենաները, հավանաբար, արտահանվում են Ռուսաստան: Դարբիսելին նաև նշել է, որ Հայաստանի ավտոշուկան շուտով կարող լուրջ մրցակից դառնալ Վրաստանի համար:

«Ոլորտի ինձ ծանոթ մարդիկ, օրինակ՝ Ղազախստանից, կոնկրետ մոդելներ չեն կարողանոմ գնել Վրաստանում և գնում են Հայաստանում: Նման շատ փաստեր կան: Իրականում, մեր կողքին մրցակից շուկա է ստեղծվում, որը շուրջ 800 միլիոն դոլար կտանի: Նախկինում նման մրցակից էր համարվում Ադրբեջանը: Եթե հիմա չդիմանանք, ապա հետագայում կկորցնենք մեր դիրքերը»,- հայտարարել է Դարբիսելին:

Մեկնաբանել