Հայաստանի դրոշակակիրը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր Արման Երեմյանը չկարողացավ նվաճել մեր երկրի 4-րդ մեդալը: Մինչև 80 կգ քաշային կարգում հանդես եկող հայ թաեքվոնդոյիստը երրորդ տեղի համար պայքարում պարտություն կրեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լուտալո Մուհամադից և զրկվեց բրոնզե մեդալից:

Հիշեցնենք, որ Արմանն առաջին մարտում 8:4 (0:2, 6:0, 2:2) հաշվով վստահ հաղթանակ տարավ աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր կանադացի Սեբաստիեն Միշոյի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 6:4 (3:0, 2:0, 1:4) հաշվով պարտության մատնեց հոլանդացի Թոմի Մոլետին, իսկ կիսաեզրափակչում 1:2 (0:0, 0:2, 1:0) հաշվով ցավալի պարտություն կրեց արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Քրիսմանիչից:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել