Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները. Հայաստանը կրկին հետ է կանգնում իր դիրքորոշումից

«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը և խոսում է բանակցությունների արդյունքների մասին։