ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց հետո Ռուբեն Վարդանյանի ակտիվները կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամ

Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո Ռուբեն Վարդանյանի ռուսական ակտիվները կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամ, հայտնում է ՌԲԿ-ն։

«Ես ամեն ինչ կփոխանցեմ գործընկերներիս կառավարմանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամ»,- ասել է Վարդանյանը։

Ըստ Forbes-ի՝ Վարդանյանի կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար։ 2021-ին Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը:

***

Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա նշել էր նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։

Մեկնաբանել