Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը

Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել