Dream Team-ը ջախջախում է Արգենտինային և դուրս գալիս եզրափակիչ. Լոնդոն 2012

ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը շարունակում է մեկը մյուսի ետևից ջախջախել մրցակիցներին: Լոնդոնի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում Dream Team-ի հերթական զոհը դարձավ Արգենտինայի ընտրանին: ԱՄՆ-ի բասկետբոլիստները 109:83 (24:19, 23:21, 27:17, 35:26) հաշվով հաղթեցին մրցակցին և դուրս եկան եզրափակիչ, որտեղ կխաղան Իսպանիայի դեմ: Երկու թիմերը խաղացել են նաև Պեկինի օլիմպիական խաղերի եզրափակչում։

Ամենաշատ միավորը վաստակեց Քևին Դյուրանտը` 19: Լեբրոն Ջեյմսն ուներ 18 միավոր: Արգենտինացիների կազմում ամենաարդյունավետը Մանու Ջինոբիլին էր` 18 միավոր: