Բոլորն էլ ցանկանում են Բարսելոնայի նման խաղալ. Դի Մատեո

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն հայտարարել է, որ կարիք չկա իրենց համեմատել «Բարսելոնայի» հետ:

«Բոլորն էլ կցանկանային խաղալ «Բարսելոնայի» նման: Բայց աշխարհում դեռ չկա մի թիմ, որ կարողանա նման խաղ ցուցադրի: Դա առանձին մշակույթ է, կյանքի ձև, որի վրա կատալոնացիները աշխատել են տարիներ շարունակ: Իհարկե, շատ թիմերի նպատակն է նրանց մակարդակին հասնելը, բայց ես, միևնույն է, կարծում եմ, որ չկա մի թիմ, որ նրանց պես խաղա: Իսկ երկրագնդի վրա կա միայն մեկ Լեո Մեսսի: Մենք «Բարսելոնա» չենք:

Ես անհամբերությամբ սպասում եմ «Չելսիի» պաշտոնական խաղերին, որոնցում իրենց նորամուտը կնշեն նորեկները: Նրանք բոլորն էլ մեծ հետք են թողել իրենց հին ակումբների խաղում: Մարինը վնասվածք է ստացել ու մի քանի շաբաթ բաց կթողնի, իսկ Ազարը հիանալի խաղային որակներով օժտված ֆուտբոլիստ է:

Նա պետք է հարմարվի Անգլիայի պրեմիեր լիգային: Վստահ եմ, որ նրա մոտ դա կստացվի: Օսկարի խաղին հետևել եմ Օլիմպիական խաղերի ընթացքում: Այդ երիտասարդը կբարձրացնի մեր թիմի մակարդակը»,– Դի Մատեոյի խոսքերն է մեջբերում The Telegraphը:

Մեկնաբանել