Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր»,- հայտնում է ԱԳՆ-ն։