Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, հայտնում է ՊՆ-ն։

Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանարամասներ չեն հաղորդվում։

Միևնույն ժամանակ, ըստ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույն օրը՝ սեպտեմբերի 5-ին, մեկնում է Մոսկվա՝ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման։