Հինգ աշակերտ, ավելի քան տասը ուսուցիչ․ Շիրակի Զորակերտ գյուղի առօրյան

Շիրակի մարզի Զորակերտ գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանն այս տարի երկու աշակերտ ունի։ Դպրոցում ընդհանուր հինգ աշակերտ է սովորում։ Գործում է չորս դասարան՝ առաջին, երկրորդ, հինգերորդ և ութերորդ։ Զորակերտը սահմանակից է Վրաստանին և Թուրքիային։ Գյուղում խանութ, երեխաների համար ժամանցի, արվեստի խմբակներ չկան, ինչն էլ նպաստում է բնակիչների արտագաղթին։ ՍիվիլՆեթն այցելել է Զորակերտի դպրոց, ծանոթացել առօրյային։